ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Փաստորեն, Փաշինյանը համերաշխ է պսևդոարևմտամետների հետ

Փաստորեն, Փաշինյանը համերաշխ է պսևդոարևմտամետների հետ
21.05.2025 | 19:40

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում:

Ակտիվիստներն օդանավակայանի ճանապարհին տեղադրել են «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ:

Սույն շրջանակները մի ողբ են կապում, երբ Ցեղասպանության տարելիցի նախօրեին հայտնի քաղաքական շրջանակներին պատկանող երիտասարդներն այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (ի դեպ, ես էլ չեմ քաջալերում այդ ակցիան՝ դա համարելով պետական տկարության դրսևորում):

Բայց մեր պսևդոարևմտամետները չեն էլ նկատում, որ իրենց այսօրվա հակառուսական ակցիան նույնքան ու ավելի տգեղ է, քան նույնիսկ թշնամական երկրների դրոշներ այրելը:

Հա, ի դեպ:

Նիկոլ Փաշինյանի սիրտը չդիմացավ ու նա անհապաղ դատապարտեց, երբ Երևանում այրվել էին թշնամական դրոշներ, բայց փաստորեն Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրի:

Փաստորեն, Փաշինյանը համերաշխ է պսևդոարևմտամետների հետ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ